Բացել լրահոսը Փակել լրահոսը
09470000-0a00-0242-0921-08da4e23d990_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԵՄ-ի որոշ անդամներ չեն ցանկանում Ուկրաինային տալ թեկնածուի կարգավիճակ

Ամերիկայի ձայն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև կատարած իր վերջին այցի ժամանակ հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու համար Եվրամիությանն անդամակցելու նպատակով այս երկրի վերակառուցանն ու առաջընթացին վերաբերող հարցեր:

Եվրահանձնաժողովի ղեկավարն արևելյան Եվրոպայի առաջնորդներին ասել է, որ Ուկրաինային Եվրամիության կազմում ընդգրկելու հարցը բխում է այս կառույցի շահերից: Ֆոն դեր Լեյենը նաև ասել է, որ Ուկրաինան նախ պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին և պահանջներին:

Հիշեցնենք, որ Եվրոպային մերձենալու Ուկրաինայի երկարամյա ջանքերը դարձան պատճառ, որ բռնկվեր 2014 թվականի Արժանապատվության հեղափոխությունը: Հիշեցնենք, որ այն ժամանակ Ուկրաինայի ռուսամետ առաջնորդը հրաժարվում էր ստորագրել ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիրը:

Գործարքն ի վերջո ստորագրվեց։ Բայց եկող տարիներին դեպի Արեւմուտք շարժումը դարձավ պատճառ փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժում իրականացնելու համար: Դրանից մի քանի օր անց էլ Զելենսկին նամակ ուղարկեց Եվրամիությանն իր երկրի թեկնածությունը հաստատելու խնդրանքով:

Սակայն ԵՄ-ի որոշ անդամներ, այդ թվում՝ Նիդեռլանդները, Բելգիան, Դանիան և Ավստրիան չեն ցանկանում Ուկրաինային տալ թեկնածուի կարգավիճակ:

Մարիա Մեզենցևան, որը գլխավորում է Եվրոպայի խորհրդում ուկրաինական պատվիրակությունը, ասում է, որ Ուկրաինան կատարել է Եվրամիության ասոցացման համաձայնագրի պայմանների 63%-ը, որոնք օգտագործվում են տարածաշրջանի երկրները ԵՄ-ի չափանիշներին և նորմերին մոտեցնելու համար։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Ուկրաինայի ինտեգրումն Արևմուտքի հետ բխում է նաև Ամերիկայի շահերից։ «Սա Ուկրաինայի համար լավագույն միջոցն է՝ խարսխվելու մի շարք ինստիտուտներում, որոնք պահպանում են նրա ժողովրդավարությունը, սոցիալական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախության բոլոր հատկանիշները, որոնց մենք աջակցում ենք»:

Քարփենթերի խոսքերով, պատերազմի ավարտից հետո Ուկրաինան վերակառուցվելու է այնպես, որ դառնա ավելի ուժեղ, ավելի տոկուն և միավորված երկիր, քան նախկինում էր: