Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (1)
A A
Սպորտ

Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կրկին երկիշխանություն է

Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը շարունակվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները։

Հինգ առաջատարներից, որոնք ունեին 5-ական միավոր, հաղթանակներ տարան միայն երկուսը: Շանթ Սարգսյանը սևերով պարտության մատնեց Մանուել Պետրոսյանին, իսկ Լևոն Բաբուջյանը նույն խաղաքարերով առավելության հասավ Տիգրան Լ.Պետրոսյանի նկատմամբ: Նրանք վաստակեցին 6-ական միավոր և հուշամրցաշարի ավարտից երկու տուր առաջ կրկին  հաստատեցին երկիշխանություն:

Նախկին առաջատարներ Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանն իրար հետ ոչ-ոքի խաղացին և միավորների քանակը հասցրին 5,5-ի: Նույնքան միավորներ ունեն նաև գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն ու միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որոնք հաղթանակ տարան ընթացիկ տուրում:

Վաղը կայանալիք նախավերջին` 8-րդ տուրի կենտրոնական պարտիաներում կհանդիպեն հետևյալ զույգերը. Շանթ Սարգսյան - Լևոն Բաբուջյան, Հովիկ Հայրապետյան - Սամվել Տեր-Սահակյան, Զավեն Անդրիասյան - Արթուր Դավթյան: Հենց այդ շախմատիստներն էլ հիմնականում կպայքարեն գլխավոր մրցանակի համար: