Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kaparos
A A
Սպորտ

Եթե մարզական բախտ ունենանք, արդյունքի կհասնենք. Խոակին Կապառոս (տեսանյութ)

Ազգերի լիգայի Հայաստան - Շոտլանդիա հանդիպմանն ընդառաջ այսօր «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի  նախախաղային մամուլի ասուլիսը։

Իսպանացի մասնագետը հերթական անգամ հաստատեց, որ Շոտլանդիայի հավաքականը ֆիզիկապես լավ պատրաստված թիմ է և դժվար է լինելու: 

«Իրավիճակն այնպիսին է, որ երկու նմանատիպ հանդիպումներ չեն լինում: Հուսանք, որ նույնը չի կրկնվի: Մեր բոլոր գործընթացը դրան է ուղղված, նաև կփորձենք հասնել ֆուտբոլիստների վերականգնմանը: Կարևոր է նաև մարզական բախտի գործոնը: Այդ ամենը եթե ունենանք, արդյունքի կհասնենք», - ասել է իսպանացի մասնագետը: