Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը 7-րդն է

Սպորտ
3b12589328a037949a185fb9e2d189ff

Դանիայի ֆուտբոլասերների հարցման արդյունքներով երկրի առաջնության «Ռանդերս» - «Օլբորգ» խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խփած գոլը ճանաչվել է 7-րդն իր գեղեցկությամբ: Առաջնության առաջին շրջանում գրանցված 549 գոլերից ամենագեղեցիկը ընտրվել է «Օլբորգի» հարձակվող Ռասմուս Վուրցի խփած գնդակը, որը հավաքել է 44,99 տոկոս ձայն:

Յուրա Մովսիսյանով ներկայումս հետաքրքրվում են Կիեւի «Դինամոն» եւ Կազանի «Ռուբինը», որոնք մտել են Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ:

Սակայն «Ռանդերսի» տեխնիկական տնօրեն Յակոբ Նիլսենը այդ կապակցությամբ հայտարարել է, որ ուկրաինական եւ ռուսական ակումբները պետք է լուրջ փոխհատուցում վճարեն հայ հարձակվողին ձեռք բերելու համար: Հավելենք, որ Յուրա Մովսիսյանի «Ռանդերսի» հետ կնքված պայմանագրի ժամկետը ավարտվելու է 2012 թվականի դեկտեմբերին: