Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանը 5-րդն է Եվրոպայի Փոքր երկրների աթլետիկայի առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականը 4 մեդալ է նվաճել Մալթայում կայացավ Եվրոպայի Փոքր երկրների առաջնությունում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, կապանցի Գոռ Բեգլարյանը 7մ 59սմ արդյունքով հաղթել է հեռացատկում, իսկ վանաձորցի Էլլադա Ալավերդյանն առաջին տեղն է գրավել 800մ վազքում` 2.13,38:

Երկրորդ տեղով է բավարարվել երևանցի վազորդ Գայանե Չիլոյանը (400մ, 55,64 վրկ): Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 800մ վազքում զբաղեցրել է 3-րդ տեղը` ցույց տալով 1.50,79 արդյունք:

Վանաձորցի արագավազորդուհի Մարիաննա Բաղյանը 100 մետրում չնայած 7-րդն է հատել եզրագիծը, սակայն սահմանել է անձնական նոր ռեկորդ` 12,26 վրկ:

Ոչ պաշտոնական հաշվարկով Հայաստանի հավաքականը 15 թիմերի մեջ զբաղեցրել է պատվավոր հինգերորդ տեղը: