A
A
Ռուսները կփորձարկեն Կառլեն Մկրտչյանին
Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստներ այժմ փորձաշրջան են անցնում արտասահմանյան ակումբներում:
Երեւանի «Փյունիկի» խաղացողներ Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը Կրասնոդարի «Կուբանի» կազմում մեկնել են Անթալիա, որտեղ կմասնակցեն երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի: Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը անցած տարի ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Գեւորգ Ղազարյանը իր թիմակից Մարկոսի հետ հռչակվել է առաջնության լավագույն ռմբարկու:
«Բանանցի» պաշտպան Արարատ Առաքելյանը կրկին փորձաշրջան է անցնում Դոնեցկի «Մետալուրգում»: Նա թիմի հետ նույնպես կմեկնի Անթալիա` հավաքի: Հիշեցնենք, որ նա նախկինում վարձավճարով հանդես էր եկել հենց այդ թիմում, որից հետո վերադարձել էր հարազատ ակումբ: