Բացել լրահոսը Փակել լրահոսը
287688922_5550006761723502_6184219122009682897_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտի քույրը․ ընտանիքի հայրն էլ ամիսներ առաջ է մահացել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտի քույրը։ 

ԲԿ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է․

«Լուսանկարի փոքրիկը Արեւիկն է, ով իր ծննդով նոր հույսի շողով է լցրել ընտանիքը։

Նրա մայրն ու 20-ամյա քույրը դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել։ Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ և հզոր տեսակ են Արեւիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է եւ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել։

Փոքրիկը ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, եւ ինչպես հղիությունը հսկող, ապա ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է պատմում՝ չնայած մեծ ու խորը վշտին՝ Արեւիկի մայրը երբեք չի անհանգստացրել եւ անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները, բայց ոչ ինքը։

42-ամյա կնոջ հղիությունը ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ։ Արեւիկն ու մայրիկն արդեն տանն են` առողջ և պատրաստ նոր կյանք սկսելով»։