Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հնարավո՞ր է կոնսենսուս ընդդիմության եւ իշխանությունների միջև. պատգամավորների տեսակետը (տեսանյութ)

Մայիս 1-ից խորհրդարանական ընդդիմության պայքարի նոր փուլն ըստ ընդդիմադիրների արդեն տվել է կարևոր արդյունքներ։ Ըստ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի, իրենք կանգնեցրել են Հայաստանի և Արցախի հետ կապված նոր փաստաթղթերի ստորագրումը, որը կարող էր կործանարար լինել․

«Դիմադրության շարժման արդյունքում իշխանությունները ոտքերը կախ գցեցին և չստորագրեցին այն խայտառակ փաստաթղթերը, որոնք պատրաստվում էին ստորագրել»։

Շարժման ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիական անձանց միջև։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նշում է․ 

«Բախումների տեսանյութերը տեսնելուց պարզ է դառնում, որ մարդիկ, որոնք ներկայանում են որպես խաղաղ ցուցարարներ, ուղղակի հարձակվեցին ոստիկանների վրա, հարձակվեցին և սկսեցին քարերով խփել, մուրճով ինչ-որ մեկը հարվածում է ոստիկանին։ Իրենք ինչպես են պատկերացնում, երբ քաղաքացին հարձակվում է ոստիկանի վրա՝ ինչ պիտի լինի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։