Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժաննա Անդրեասյան
A A
Հասարակություն

Նրանց անհանդուրժողականությունը հաճախ դրսևորվում է արտաքնի մասին գռեհիկ դատողություններով. փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը գռեհիկ մեկնաբանություններ գրողների մասին.

«Երբ խոսում ենք կանանց հանդեպ հանրային անհանդուրժող վերաբերմունքի մասին, հաճախ նկատի ենք ունենում տղամարդկանց։ Բայց շատ հաճախ, ցավոք, տեսնում ենք հենց կանանց կողմից խիստ անհանդուրժող վերաբերմունք այն կանանց նկատմամբ, որ հանրային առումով ակտիվ են, դիրքորոշում ունեն, որևէ ոլորտում մասնագիտական հաջողություն ունեն։

Ընդ որում, այդ անհանդուրժողականությունը դրսևորվում է հաճախ արտաքնի ու մասնավոր կյանքի մասին հնարավորինս ցավոտ ու գռեհիկ դատողությունների տեսքով։

Սիրելի կանայք, այդ կանայք չեն գործում ձեր հաշվին, գործում են ու ճանապարհ են բացում նաև ձեզ համար ու մեր աղջիկների համար։ Կանանց համերաշխությունը մեծ ուժ է։ Փորձեք, կտեսնեք»։