Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը կիսեց 3-րդ տեղը

Սպորտ
ccd01b581ab477d929f331cc601dd5ab

Իտալական Ռեջիո Էմիլիայում այսօր ավարտված շախմատի խոշոր միջազգային մրցաշարում գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, որն 2011 թվականից կրկին հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո մինչ այդ նա ներկայացնում էր Սլովակիան, վերջին` 9-րդ տուրում, ոչ-ոքի խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Մեր շախմատիստը վաստակեց 5 միավոր եւ մեկով ետ մնաց երկու առաջատարներից` նույն Վալյեխոյից եւ ադրբեջանցի Վուղար Հաշիմովից, որոնք բաժանեցին պատվո 1-ին պատվանդանը:

Իսկ ահա Սերգեյ Մովսեսյանը ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը: Հարկ է նշել, որ մեր շախմատիստը միակն էր մրցաշարում, որ չճաշակեց պարտության դառնությունը, սակայն նա 9 պարտիայից միայն մեկում կարողացավ հաղթանակ տանել, իսկ 8-ում... ոչ-ոքի խաղաց: