Մակրոնը հաջորդ շաբաթ կարող է այցելել Կիեւ. Le Parisien
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող Է հաջորդ շաբաթ ուղեւորություն կատարել Կիեւ: Հունիսի 10-ին այդ մասին հաղորդել Է Le Parisien թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, հաջորդ շաբաթ պետության ղեկավարի Կիեւ այցի հնարավորությունը «լրջորեն ուսումնասիրվում Է»: Դրա հետ մեկտեղ «Ելիսեյան պալատը չի հաստատում, բայց եւ չի Էլ հերքում հաջորդ շաբաթ հնարավոր արտասահմանյան ուղեւորություները», հայտնում Է թերթը:
Le Parisien-ի տվյալներով, ուղեւորությունը Կիեւ կարող Է 0հետեւել Ռումինիա Մակրոնի պլանավորված այցին, որտեղ նա մտադիր Է հանդիպել այնտեղ գտնվող ֆրանսիացի զինվորականների հետ: Հունիսի 9-ին Ֆրանսիայի ղեկավարը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են վարել:
Ավելի վաղ Մակրոնը բազմիցս հայտարարել Է Կիեւ այցելելու պատրաստակամության մասին, բայց միայն եթե դա օգուտ բերի հակամարտության կարգավորման գրծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: