Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վիճաբանություն՝ Անահիտ Ավանեսյանի, Արսեն Թորոսյանի և Ջանջուղազյանի միջև (տեսանյութ)

«Առողջապահության նախարարությունը՝ հետևելով հենց առաջին ռիկամինդացիաներին, այն առաջին երկրներից էր, որը փորձեց այդ չպլանավորված, չտեսնված, համաշխարհային մակարդակի մարտահրավերին տալ նախնական գործողությունների որոշակի սխեմա»,- Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանի պնդմամբ՝ Հայաստանը այն առաջին երկրներից էր, ով համավարակի պայքարի համար ստեղծեց նաև կառուցակարգեր։

Ավանեսյանը դժգոհեց․ «Ինչպե՞ս կարող է Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն իրականացել արդյունավետության վերաբերյալ, եթե բացարձակ անդրադարձ չի կատարել պլաններին»։

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հորդորեց գործընկերներին պալատի արձանագրությանը չվերաբերվել իբրև հակառակորդի արձանագրում։

Նա հարցադրում արեց․ «Ռազմավարական պլան ունեցե՞լ ենք համաճարակներին հակազդելու, թե՞ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։