Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լոգիստիկ խնդիր մե՞նք ենք ստեղծում, թե՞ դու, արա․ Աշոտյանը` Փաշինյանին (տեսանյութ)

«Ընդամենը 1000 հոգով գնացել ենք, իսկ մեր դեմ հանել են հազարավոր ոստիկաններ, որպեսզի դրսից ժամանած պատվիրակությունների համար, ըստ իրենց, ապահովեն աշխատանքային պայմաններ, որովհետև մենք հո չէ՞ինք հարձակվելու, հո չէ՞ինք ներխուժելու»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման մասնակից, «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Այնուհետև Աշոտյանը թվարկեց այն բոլոր կետերը, որի համաձայն, ըստ նրա, Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ։

Նրա դիտարկմամբ՝ հանրահավաքների մասնակիցների թիվը մի քանի անգամ հասել է մինչև հիսուն հազար և ավելիի։ Աշոտյանի պնդմամբ, սակայն, ճգնաժամերը մարդկանց քանակով չեն որոշվում, այլ այն օրակարգով, որով երկիրն արթնանում է։

Իշխանությունների այն թեզին, թե ընտրություններից հետո այդ ճգնաժանը վերացել է, Աշոտյանը այս կերպ է պատասխանում․ «Բան փոխվե՞լ ա Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կյանքում։ Որ հարցը, որ առաջ կար մինչև ընտրություն, հիմա էլ չկա՞»։

Աշոտյանը նկատեց, որ Փաշինյանը փակել է տվել մի շարք փողոցներ, այդ թվում մետրոյի կայարանը։