Բացել լրահոսը Փակել լրահոսը
286953874_4817501565021644_9163445665940961839_n
A A
Հասարակություն

Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա

Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ կա դրական դինամիկա: Նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից ու տեղափոխվել հիվանդասենյակ:

 

Այս մասին տեղեակցնում է  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:

Երկրորդ երեխայի մոտ նույնպես նկատվում է դրական դինամիկա: Երեկ փոքրիկի կյանքին սպառնացող վտանգ կար, այսօր այդ վտանգն այլևս չկա: 4-ամյա տղան դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, երեկ՝ հունիսի 8-ին Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ էին տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ: Առաջին ուղղաթիռը տեղափոխել է մոտ 3 մետր բարձրությունից ընկած 8-ամյա աղջնակին, որը գանգուղեղային վնասվածքներով ու կոտրվածքով տեղափոխվել է նախ Գորիս, ստացել առաջին օգնություն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները սանավիացիայով նրան տեղափոխել են Երևան:

Երկրորդ ուղղաթիռը տեղափոխել է 4-ամյա տղայի՝ ծանր շնչառական անբարարվածությամբ: