Բացել լրահոսը Փակել լրահոսը
287209489_436053758527348_8253225483240120263_n
A A
Պաշտոնական

Անհայտ կորած տղամարդը հայտնաբերվել է. նա մոլորվել և հայտնվել էր ադրբեջանական կողմում

Հունիսի 1-ին Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին:

Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:

Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին:

Հանգամանքները պարզվում են: