Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (6)
A A
Հասարակություն

Ռուստամ Բադասյանը ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցչին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 9-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովի հետ՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ինչպես  հայտնում են ՊԵԿ-ից, ՊԵԿ նախագահը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ երկար տարիների համագործակցության, մաքսային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գարմոննիկովին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար՝ երախտագիտություն հայտնելով համատեղ գործունեության ընթացքում ծագած խնդիրների լուծման գործում Հայաստանում պաշտոնավարման տարիներին դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և արդյունավետության համար։ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև գործընկերային և բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցչի ջանքերն ու եռանդը։ Ռուստամ Բադասյանը հաջողություն է մաղթել Սերգեյ Գարմոննիկովին մասնագիտական հետագա գործունեության մեջ:

Սերգեյ Գարմոննիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: