Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բանակցային կարմիր գծեր․ պետական շահ և արժանապատվություն․ քննարկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այսօր Հայկական օրակարգ՝ այլընտրանքային նախագծեր խումբը,  կազմակերպել էր Բանակցային կարմիր գծեր. Պետական շահ և արժանապատվություն թեմայով քննարկում։

Քննարկումն անցկացնում էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Բանախոսներն էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը, քաղաքագետներ Վլադիմիր Մարտիրոսյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Ստեփան Դանիելյանը։

Վահագն Մելիքյանի խոսքով՝ բանակցության գնալիս պետք է սահմանես քո օրակարգը։ Արտակարգ և լիազոր դեսպանը համաձայն չէ իշխանությունների խաղաղության օրակարգի հետ։ «Ես համարում եմ, որ այսօր ունենք դիվանագիտական չսպառված զինանոց», -ասում է Մելիքյանը` նշելով, որ ընդդիմության կողմից առաջարկված հայտարարությունը, որը սահմանում էր կարմիր գծերը բանակցային գործընթացում։

Դեսպանը պնդում է , որ կա բանակցային զինանոց, որը չի օգտագործվում։ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով՝ սուտ են այն թեզերը, որ մեզ փորձում են համոզել մեր փոխարեն արդեն որոշել են,  կամ էլ այնքան ենք թուլացել, որ ոչինչ անել չենք կարող։

Արման Աբովյանի խոսքով՝ իշխանությունները անկեղծ չեն ժողովրդի հետ։ Նախկին պատգամավորը, որպես օրինակ բերում է 2020թվականի նոյեմբերի 9-ի իրողությունները, ինչպես նաև նշում, որ այսօր ընթացող բանակցային գործընթացների մասին տեղեկատվություն ստանում են ոչ թե իշխանություններից, այլ օտար աղբյուրներից։ Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի խոսքով՝ այս հարցում հանրային ընկալման հարցը շատ լուրջ է։ Քաղաքագետը չի կիսում այն կարծիքը, որ հանրությանը չի հետաքրքրում Արցախի և Հայաստանի ճակատագիրը։ «

Խնդիրն այնտեղ է, որ փոքր, բայց ակտիվ խմբերն ավելի շատ լսելիություն ունեն»,-ասում է քաղաքագետը և հավելում, որ օրվա իշխանությունը ամենևին չի խաբում հանրությանը, այլ բաց տեքստով հայտարարում է, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում։

Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանն ունի շատ լավ ռեսուրսներ, որպեսզի դուրս գա ճգնաժամային իրավիճակից, բայց հանրությունը չգիտի՝ ում հետևից գնա։ Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն էլ նշում է, որ կարմիր գծեր ներկայացնելիս պետք է ամրացնել դիրքերը ներսից։ Քաղաքագետի հարծիքով՝ բանակցային գործընթացը պարտադրանք է Հայասատանի գլխին։ Ըստ փորձագետի՝ այս իշխանության ստացած մանդատը բացարձակապես կարմիր գծեր չունենալը չէ, Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը չէ։ Քաղաքագետը կարծում է, որ ստորադասվում է ազգային ու պետական շահը հանուն սեփական իշխանության, իսկ բանակցությունները շղարշ են, քանի որ իշխանությունը պետականության դադարեցմանը միտված քայլերի են գնում։

«Արցախի մասով Կառավարության ծրագիրը վերափոխվել է»,- ասում է փորձագետը՝ շեշտելով, որ արտահերթ ընտրությունների ժամանակ օրվա իշխանությունները Արցախի հետ կապված այս օրակարգի մասին չէին խոսում։ Հարցին՝ հնարավոր է գա իրավիճակ, երբ բանակցային գործընթացում նոր կարմիր գծերի  անհրաժեշտությունը լինի,  քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հակադարձ հարց է տալիս՝ ընդդիմությունը կարմիր գծերը ո՞ւմ առաջ է դրել, ապա հավելում է, որ Հայաստանը չի բանակցում՝ բանակցում են Ռուսաստանն ու Ադրբեջանը, Իրանն ու Թուրքիան, բայց ոչ Հայաստանը։