
Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից չէ Շոտլանդիայի համար
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ տուրի խաղում պարտվեց Շոտլանդիայի ազգային թիմին:
Գլազգոյում կայացած հանդիպումն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ: Սակայն, շոտլանդացիները միայն առաջին խաղակեսում կարողացան խփել երկու գոլ, իսկ երկրորդում կամ մարզական բախտը երես թեքեց նրանցից, կամ վարպետությունը չհերիքեց հաշիվը եռապատկելու համար:
Հայաստանի հավաքականն ամբողջ խաղին պասիվ պաշտպանվում էր, ընդ որում բավական անկազմակերպ ու անվստահ, և մեկ-մեկ փորձում էր հակագրոհ կազմակերպել: Դրանցից մեկի ժամանակ Վահան Բիչախչյանը լավ հնարավորություն ստացավ հաշիվը կրճատելու համար, սակայն հապաղեց և կորցրեց պահը:
Ընդհանուր առմամբ խաղը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը տակտիկապես շատ էր զիջում մրցակցին, որի պատճառով էլ չէր կարողանում կոմպեսացնել վարպետության և ֆիզպատրաստության բաց կողմերը: Կարծում ենք, որ թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մարզումների ժամանակ պետք է մեծ ուշադրություն դարձնի հենց տակտիկական պատրաստության վրա:
Հավելենք, որ մեր թիմը հունիսի 11-ին Լեհաստանում կհանդիպի Ուկրաինայի ընտրանու հետ, որն այսօր 1:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Իռլանդիայում: