Բացել լրահոսը Փակել լրահոսը
ասֆալտապատում (1)
A A
Պաշտոնական

Հիմնանորոգվում է Ճամբարակի ավտոճանապարհի 11 կմ հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ11+000 հատվածը։

Իրականացվել է քանդման աշխատանքների շուրջ 95%-ը, հողային աշխատանքների շուրջ 35%-ը, ճանապարհային պատվածքի կառուցման շուրջ 35%-ը (4կմ երկարությամբ հատվածում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ)։ Ներկայում կատարվում են ճանապարհային պատվածքի տեղադրման, 4 կամուրջների վերանորոգման, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված է նաև մայթերի կառուցում, հենապատերի վերանորոգում, գաբիոնային շարվածք և այլն։

11կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնում է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ