Բացել լրահոսը Փակել լրահոսը
1085362
A A
Հասարակություն

Կապանում հիմնանորոգվում է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Տ-8-22, /Մ-2/-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 - կմ13+100)։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:Տվյալ ճանապարհը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում։

Այս պահին իրականացվում են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են նաև հենապատեր, կիրականացվի ճանապարհի կահավորում, կնորոգվի նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Ծրագրով նախատեսված են նաև այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները կատարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։

Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։

Հիմնանորոգումը կավարտվի այս տարվա ընթացքում։ Նշվում է, որ ըստ պայմանագրի՝ աշխատանքներն ընդունվելուց հետո 3 տարի ճանապարհահատվածը կգտնվի երաշխիքային ժամկետում։ Եթե այդ ընթացքում կատարված աշխատանքներում ի հայտ գան թերություններ, կապալառուն իր միջոցներով պետք է վերացնի դրանք։