Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սալիվան
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում

Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարեկեցության հաստատմանը: Այս մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Նա ողջունեց Ադրբեջանի և Հայաստանի միջև կարևոր ու պատմական դիվանագիտական ջանքերը՝ ուղղված տևական խաղաղության հաստատմանը: Նա հայտնեց ԱՄՆ պատրաստակամությունը՝ սերտորեն ներգրավվելու և աջակցելու առաջընթացին տարբեր միջոցներով, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնի հայտարարության մեջ: