Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հոսպիտալ
A A
Հասարակություն

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված զինծառայողներից մեկն ունի կողի կոտրվածք, մյուսների վիճակը բավարար է

Վայոց ձորի մարզում հունիսի 7-ին տեղի ունեցած  ավտովթարի հետևանքով 11 (1 սպա, 10 ժամկետային) զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից  մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: