Բացել լրահոսը Փակել լրահոսը
1913e108f454660198adb65059219bd5
A A
Հասարակություն

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՊՆ «Կամազ»-ը գլխիվայր շրջվել է․ 11 զինվորներ տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է; Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ 

Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց Ձորի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները։