Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ դեռ որոշում չկա․ ԱԳ փոխնախարար (տեսանյութ)

Սովորաբար բանակցությունների նպատակն այն է, որպեսզի համադրեն երկու կողմերի մոտեցումները․ որքանով դա կհաջողվի, ցույց կտան բանակցությունները։

Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ընթանալու «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները, եթե Ադրբեջանը չի ընդունում Հայաստանի կողմից ներկայացված 6 կետանոց առաջակները։

Իսկ մոտ ապագայում  տեսանելի՞ են բանակցությունները հարցին փոխնախախարը հղում է անում պաշտոնական հայտարարություններին և դժվարանում է հստակ օր նշել, թե երբ կընթանան դրանք՝ պարզաբանելով, որ դեռ որոշում չկա։

«Կա նախնական համաձայնություն կողմերի միջև, սակայն ամեն ինչ դեռ բանակցային փուլում է՝ նաև սկիզբը, օրը և այլ էլեմենտները»,- ասում է Պարույր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գործընթացը կսկվի, երբ հայելային հետքաշում լինի, փոխնախարարը կրկին ասաց, որ այս հարցն էլ է բանակցային փուլում և դիրքորոշումը անփոփոխ է։

Մանրամասները՝ տեսանյութում