Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

Հայ ֆուտբոլիստներին այսօր նոր փորձություններ են սպասվում

Հայաստանի ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականներն այսօր կանցկացնեն իրենց հերթական միջազգային հանդիպումները:

Նախ Հայաստանի Մ-19 հավաքականը Վրաստանում ընկերական խաղ կանցկացնի այդ երկրի հասակակիցների հետ: Սա երկու երկրների անդրանիկ հանդիպումն է այդ տարիքային հասակում:

Հայաստանի Մ-21 հավաքականն երեկոյան կանցկացնի 2023թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Մեր ընտրանին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Ֆրանսիային: Մեր 21 տարեկան ֆուտբոլիստներին այսօր լուրջ փորձություն է սպասվում, քանի որ մրցելու են խմբի ընդգծված առաջատարի հետ, որը 8 խաղում տոնել է 7 հաղթանակ, մեկն ավարտել ոչ-ոքի, գնդակների +23 հարաբերությամբ: Նշենք, որ Ֆրանսիայում կայացած թիմերի առաջին խաղում գրանցվել էր 7:0 գերխոշոր հաշիվ` հօգուտ տանտերերի:

 

Հայաստան Մ-21 – Ֆրանսիա Մ-21 խաղը կմեկնարկի ժամը 20:30-ին: