Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ռուսաստանին ձեռնտու չի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում որևէ լուծում. քաղաքագետ (տեսանյութ)

«Ռուսաստանին ձեռնտու չի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում որևէ լուծում այս փուլում, Մոսկվան հստակորեն այս մեսիջը փոխանցում է Հայաստանի իշխանություններին՝ ժամանակ առ ժամանակ։ Վերջին այցի ժամանակ էլ՝ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան, որը տեղի էր ունեցել այդ նշաձողը իջեցման վերաբերյալ հայտնի ելույթից հետո, այդ ազդակները փոխանցվել են, նաև ինչ-որ երաշխիքներ են տրվել  ԼՂ-ում, որ Ռուսաստանը պատրաստ  է ապահովել»․ այս կարծիքին է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը․

Ըստ քաղաքագետի, Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի միայն թղթի վրա․ «Իհարկե, որոշակի այցեր տարածաշրջան լինում են համանախագահների, բայց, եթե նկատել եք, նրանց վերջին շրջանում նույնիսկ համանախագահ չեն ներկայացնում, այլ որպես հատուկ  ներկայացուցիչ կամ խորհրդական»։

Իսկ թե ինչպիսի լուծումներ կարող են լինել Ղարաբաղյան հարցում, քաղաքագետը նշեց․ «Այդ մասին նաև Փաշինյանն է խոսել ԱԺ-ում իր ելույթներից մեկում, որ կա երկու տարբերակ, կամ տարանջատում ենք լեռնային Ղարաբաղի հարցը հայ ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այդ օրակարգից, և դա դիտարկում ենք որպես առանձին հարց և առաջ ենք շարժվում ռուսական այդ տարբերակով՝ այսինքն սառեցնում ենք կարգավիճակի հարցը, կամ էլ ներառում ենք կարգավիճակի հարցը այդ փաթեթի մեջ և փորձում ենք հասնել ամբողջական լուծման։ Այս երկրորդ տարբերակը իհարկե քիչ հավանական է, որովհետև, ինչպես տեսնում եք, Ադրբեջանն էլ պատրաստ չէ գնալ այդպիսի լուծումների, իսկ Հայաստանի իշխանությունները կարծես թե շարժվում են ՌԴ-ի առաջարկած տարբերակով»։

Մանրամասները՝ տեսանյութում։