Բացել լրահոսը Փակել լրահոսը
քամի տապալված ծառ
A A
Սպորտ

Աբովյան քաղաքում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

Հունիսի 4-ին, ժամը 21։17-ին Աբովյանի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի բակում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանած 3 ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ քամուց ծառը կոտրվել և ընկել է բակում կայանած «Mitsubishi Pajero iO» և «Toyota Prius» մակնիշների ավտոմեքենաների վրա:

Փրկարարները Աբովյան համայնքի կոմունալ տնտեսության բարեկարգման տեղամասի աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառը։