Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բաբայան
A A
Քաղաքականություն

Արցախն ու Հայաստանը ունեն բոլոր հնարավորությունները. Բաբայան

Մենք իսկապես պետք է շատ հստակ և խորը հասկանաք աշխարհաքաղաքականությունը և դրանից ածանցյալ գործընթացները, հասկանաք մեր տեղը աշխարհաքաղաքական լանդշաֆտում, մեր հնարավորությունները, մեր խոցելիության աստիճանը, բարեկամների և թշնամիների նպատակներն ու հնարավորությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Հակառակ դեպքում անհնար կլինի ոչ միայն դիմակայել, այլեւ գոյատեւել։ Եթե ամեն ինչ ճիշտ արվի, ապա ամենադժվար իրավիճակներում մենք կարող ենք արդյունավետ դիմակայել բոլոր մարտահրավերներին, առավել եւս կարող ենք լավ աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել։ Արցախն ու Հայաստանը դրա համար ունեն բոլոր հնարավորությունները»,-գրել է Դավիթ Բաբայանը: