Բացել լրահոսը Փակել լրահոսը
79972_b
A A
Պաշտոնական

Արծվի արձանի մոտ մեքենան բախվել է պատին. կան տուժածներ

Հունիսի 4-ին, ժամը 08:43-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ք. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին` հայտնում է ԱԻՆ-ը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ք․ Գ․-ն (ծնված 1988 թ․), Ի․ Օ․-ն (ծնված 1973 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։