Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Հասարակություն

Հիվանդանոց է տեղափոխվել 50 անձ․ նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են․տուժածներից մեկը վիրահատվել է․ լրացված

Թարմացված
 
00.20 Համալսարանական բժիշկները քիչ առաջ բարեհաջող ավարտեցին տուժած քաղաքացու վիրահատությունը: Ներկա պահին քաղաքացու վիճակը գնահատվում է կայուն ծանր:
 
__
Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք:
Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է:
Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:
 
․․․․․․
 
 
Ժամը 22:30-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են:
 
Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
 
Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը

․․․․․․․․․․․

Ժամը 22:00 ի դրությամբ 20 քաղաքացի է գտնվում «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Դանիելյանը նաև տեղեկացրել է, որ ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չէր ապահովվել:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված էր հանրահավաք, այնտեղից էլ՝ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն: Կառավարական առանձնատան դիմաց վերջիններս փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել: Տուժել են և՛ քաղաքացիներ, և՛ ոստիկաններ: