Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. դահլիճը դատարկ էր (տեսանյութ)

Ազգային ժողովի հունիսի 3-ի արտահերթ նիստում ժամը 16:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:

Հիշեցնենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Մինչեւ ժամը 20:00-ն համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ արտահերթ նիստը չի կայացել՝ քվորում չապահովելու պատճառով: