Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հրմշտոց ոստիկանների և ցուցարարնեդի միջև (տեսանյութ)

Երկրորդ անգամ Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալվեց, քանի որ իշխանական խմբակցությունը չապահովեց քվորում։ Ընդդիմադիրները կառավարական ամառանոցի մոտ ակցիա էին իրականցնում։ Տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են հավաքվել։

Իրադրությունը դուրս եկավ բնականոն ընթացքից և սկսվեց բախում ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից։ Երբ իրադրությունը ավելի սրվեց և իրավիճակն անկառավարելի էր պայթուցիկնեէի ձայներ լսվեցին։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։

ՔՊ-ն բոյկոտեց նիստը և քվորում չապահովեց։ Մանրամասները՝ տեսանյութում։