Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սոցապնախարարը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկար հրապարակած աշխատակցի ազատման մասին (տեսանյութ)

390 հազար քաղաքացի արդեն իսկ բանկային քարտերով է սպասարկվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողցների հետ ճեպազրույցում ասաց Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով թոշակառուների անկանխիկ սպասարկման և վճարումներն անկանխիկ տարբերակով անելու պարագայում նախանշված տոկոսագումարի վերադարձին։

«Մենք մեկ ամիս ժամանակ ունենք։ Մեկ ամսվա ընթացքում բոլոր այն քաղաքացիները, որոնք սպասարկվում են ոչ այն բանկերի քարտերով որոնք միացել են ծրագրին՝ հուսով եմ մյուս բանկերը ևս ցանկություն կհայտնեն մասնակցել ծրագրին, որը կգործի մինչև դեկտեմբեր»,- հայտարարեց սոցապնախարարը՝ նշելով, որ ունեն գործընկեր բանկեր, որոնց հետ համագործակցելու են։

Անդրադառնալով Արցախից տեղահանվածներին աջակցությանը՝ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ  այս ուղղությամբ նախարարությունն իրականացրել է ավելի քան 20 ծրագիր, որոնք  հնարավորություն են տվել արցախում ապրողներին։

Նախարարի խոսքով՝ մյուս կարևոր հարցը տեղահանվածներին բնակարանով ապահովելն է, որի շուրջ աշխատանքներ տարվում են, բայց այն շատ շուտ հնարավոր չէ իրականացնել։

Լրագրողի հարցին՝ տեղյակ եք, որ նախարարության աշխատակցին, որը Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկար է հրապարակել,  ազատել են աշխատանքից Նարեկ Մկրտչյանն ասաց,որ ինքը տեղյակ չէ։

Ըստ նախարարի՝ երկրում բոլորն ունեն ազատ կամք արտահայտելու հնարավորություն։