A
A
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով դրամապանակ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 31-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական:
Դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին:
«Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ», - հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։