Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0147388
A A
Քաղաքականություն

Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել է 10 քրգործ

«Դիմադրություն» շարժան ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել են 10 քրեական գործեր։
 
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
 
Մայիսի 23-ին իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացու հասցեին ոստիկանության ծառայողի կողմից բացահայտ հայհոյանք հնչեցրելու դեպքով ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Նշենք, որ ապրիլի 18-ից սկսած քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ սկսվել են թվով 47 ծառայողական քննություններ, որոնցից 2-ի արդյունքները թողնվել են անհետևանք, 3-ի ընթացքը կասեցվել է, մնացածը ընթացքի մեջ են։

Կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ կատարած ոստիկանական ծառայողների նույնականացումն և նրանց շրջանակը կհստակեցվի ծառայողական քննությունների վերջնական արդյունքներով։