Բացել լրահոսը Փակել լրահոսը
285490578_582577599890930_7699318647508539843_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Կոմիտաս-Վաղարշյան հատվածում երթևեկությունն այլ կերպ կկազմակերպվի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) - Վաղարշյան փողոց (Դեպի Դավթաշեն) հատվածում
 
Հարգելի քաղաքացիներ,
 
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) - Վաղարշյան փողոց (դեպի Դավթաշեն) հատվածում: Նախկինում գործող երեք երթևեկելի գոտիներն այժմ արդեն չորսն են:
 
Ընդ որում, Կոմիտասի պողոտայից իջնող և աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է լուսացույցի կանաչ ազդանշանը: Մյուս երեք գոտիները կանաչ ազդանշանի դեպքում ուղղորդում են դեպի Կասյան փողոց:
 
Երևանի քաղաքապետարան