Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_3968
A A
Պաշտոնական

Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով․

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է: Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են:

Մեր ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ պատասխանատու և հանձնառու լինենք, որ նրանց մեջ երբեք չխաթարվի հավատը, չկորչի հույսը, չսասանվի վստահությունը: Այդպես մենք կամրացնենք մեր երկրի հիմքերը, այդպես կդաստիարակենք սերունդ, որը կհավատա ինքն իրեն, կհավատա, որ իրենի՛ց է կախված Հայաստանի վաղվա օրը: