Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լիլիթ Գալստյանը հեռախոսի բարձրախոսը միացրած զրուցեց նախարարի հետ (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ակցիայի ժամանակ հեռախոսով փորձում էր պայմանավորվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման համար։

ԿԳՄՍ նախարարը ընդդիմադիր պատգամավորին ասում էր, որ իրեն ուղարկեն հանդիպման օրակարգը, թե ինչ թեմայով են ցանկանում զրուցել։ Լիլիթ Գալստյանն էլ նախարարին հորդորում էր ուսումնասիրել ԱԺ կանոնակարգ օրենքը և նշում, որ պատգամավորը նախարարի հետ հանդիպելու ժամանակ օրակարգ չի ներկայացնում։

Վահրամ Դումանյանը Լիլիթ Գալստյանին ասաց, որ ինքը ավելի ուշ կապ կհաստատի պատգամավորի հետ։

Երբ պատգամավորը հետաքրքրվեց՝ երբ կզանգահարի, քանի որ ըստ Լիլիթ Գալստյանի՝ «բազմահազարանոց» երթի մասնակցիները սպասում են, նախարարն ասաց՝ 30 րոպեից։

Պատգամավորը նախարարին տեղեկացրեց, որ եթե երթի մասնակիցները որոշեն սպասել, ապա կսպասեն։

Հեռախոսազրույցն ավարտելուց հետո ընդդիմադիր պատգամավորը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և Ֆինանսների նախարարներն ասել են, թե տեղում չեն, իսկ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ ավելի ուշ կկապնվի։ Ըստ Լիլիթ Գալստյանի՝ ԿԳՄՍ նախարարը պատրաստակամ է ընդունել միայն ընդունել Լիլիթ Գալստյանին, բայց այս պահին հրաժարվել է ընդունել ընդդիմադիր հինգ պատգամավորներին։

Մանրամասները՝ տեսանյութում։