Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հունիսի 3-ը իշխող ուժի քաղաքական գերազմանն է լինելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Խայտառակ բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանությունը մի քանի հարյուր քաղաքացու է բերման ենթարկել։

Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ հիմա փորձում են բերման ենթարկած անձանց վրա գործ հարուցել։

«Կարմիր բերետավորները խփել են պատգամավորներին․ ակնհայտ է, որ նրանց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, ովքեր շատ հստակ հանձնարարություն են ունեցել»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելով, որ ժողովրդավարության բաստիոնի մասին խոսող իշխանությունն արգելում է ընդդիմադիր պատգամավորների մուտքը կառավարության շենք։

«Մենք հստակ ասել ենք՝ ով դեմ է մեր ներկայացրած փաստաթղթին, ուրեմն կողմ է Ալիևի՝ Հայաստանն ու Արցախը կործանելու ծրագրին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ իրենց պայքարը իշխանության հարց չէ, նախընտրական հավաքներ չեն՝ սա համաժողովրդական շարժում է հանուն Հայաստանի և Արցախի։

«Մեր պայքարն անկասելի է, մինչև վերջին շունչ պայքարելու ենք, լինելու ենք այլ հաստատություններում․ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի։ Հունիսի 3-ը իշխող ուժի քաղաքական գերազմանն է լինելու, դրանից հետո ՔՊ-ի բոլոր փաստարկները դառնալու են անիմաստ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը ։

Ընդդիմադիր պատգամավորը նաև ներկայացրեց իրենց օրակարգը՝ նշելով, որ այսօր 19։30-ին պետք է հավաքվեն Ֆրանսիայի հրապարակում և կունենան աշխատանքային զրույց քաղաքացիների հետ, իսկ վաղն առավոտյան կվերսկսվեն ակցիաները, երեկոյան կլինի հավաք ու երթ։

Մանրամասները՝ տեսանյութում։