Բացել լրահոսը Փակել լրահոսը
285225403_388031400033494_1726303087363348064_n
A A
Պաշտոնական

Լոնդոնում միջոցառումներ են անցկացվել Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված

Մայիսի 29-ին Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության 104-րդ տարեդարձին նվիրված տարբեր միջոցառումներ տեղի ունեցան Լոնդոնում՝ ՄԹ-ում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական Եկեղեցու թեմի և ՄԹ հայ համայնքի խորհրդի բարձր հովանու ներքո։ Այս մասին հայտնում են Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից։

Բրոմփթոնի գերեզմանատանը հարգանքի տուրք մատուցվեց ՄԹ-ում Հայաստանի առաջին Հանրապետության դեսպան գեներալ Ջեյմս Բագրատունու հիշատակին, ինչին հաջորդեց Սուրբ Եղիչե եկեղեցում Հայաստանի Հանրապետության համար հատուկ աղոթքն ու ծաղկեպսակի զետեղման արարողությունը Սուրբ Եղիչե եկեղեցու բակում գտնվող խաչքարին՝ ի հիշատակ 1918 թվականի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրների և Սարդարապատի հերոսամարտի հերոսների։

Դեսպան Ներսեսյանն իր ելույթում կարևորեց մայիսյան հերոսամարտերն ու հայոց պետականության վերականգնումը, որով հիմք դրվեց ներկայիս Հայաստանի Հանրապետության ձևավորմանը։