Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության ընթացքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության կիսաեզրափակիչի մենամարտերին, ինչպես նաև Հայաստանի հավաքականի անդամների մրցելույթներին տրիբունայից հետևում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տրիբունայից աջակցեց Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Բազեյանին և Հովհաննես Բաչկովին: Մենամարտերին ներկա էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որդին՝ Աշոտ Փաշինյանը և դուստրը՝ Արփի Փաշինյանը: