Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+real - liver
A A
Սպորտ

«Լիվերպուլ» - «Ռեալ» խաղը կմեկնարկի 30 րոպե ուշացումով

Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզաշատում կայանալիք ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» - «Ռեալ» եզրափակիչ խաղը 30 րոպե ուշացումով կսկսի: Այդ մասին տեղեկացնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Պատճառն այն է, որ անգլիացի երկրպագուները չեն կարողացել ժամանակին հասնել մարզադաշտ, քանի որ մարզադաշտ տանող ճանապարհին ֆուտբոլասերների երկար հերթեր են գոյացել։

Այդպիսով, հանդիպումը կսկսի 23:30-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ.