Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan 28.05.
A A
Սպորտ

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը

Այսօր ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021-22թթ առաջնությունը:

Վերջին տուրի խաղերը միայն մեկ ճշգրտում մտցրին մրցաշարային աղյուսակում: Երևանի  «Ուրարտուն» իր հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով նախավերջին` 8-րդ հորիզոնականում գտնվող «Վանին», շրջանցեց «Նոային» և բարձրացավ 5-րդ հորիզոնական: Մյուս թիմերը մնացին իրենց տեղերում:

Հայաստանի այս տարվա չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց 3-րդ տեղը գրաված «Ալաշկերտի» հետ` 1:1: Փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցակից հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց 4-րդ հորիզոնականում գտնվող «Արարատին»: Հայաստանի գավաթակիր «Նորավանքը», որը զբաղեցրեց 7-րդ տեղը, սեփական դաշտում հաղթեց մրցաշարի ետնապահ ԲԿՄԱ-ին` 3:2:

Նշենք, որ «Փյունիկը» գալիք մրցաշրջանում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին: «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Արարատը» հանդես կգան Կոնֆերենցիաների լիգայում, ընդ որում «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման 2-րդ փուլից: