Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բաբկեն Թունյան
A A
Հասարակություն

Չգիտեմ կոնկրետ երբ կլինի, բայց գիտեմ, որ ուշ չի լինի. Թունյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը լավատեսական նոտայով շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.

«Դու լինելու ես աշխարհի ամենաբարեկեցիկ ու դինամիկ զարգացող երկրներից մեկը: Որի հետ բոլորը հաշվի են նստելու, որին օրինակ են բերելու, որին նախանձելու են, որտեղ ապրելն ու արարելը երազանք է լինելու: Որից հարկ եղած դեպքում վախենալու են:

Չգիտեմ կոնկրետ երբ կլինի, բայց գիտեմ, որ ուշ չի լինի: Ու գիտեմ, որ յուրաքանչյուրիս պարտքն է այնպես անել, որ այդ օրը հնարավորինս շուտ գա: Առանց ավելորդ պաթոսի ու կենացների, առանց մեծախոսության, մեր տաղանդավոր ժողովրդի աշխատանքով մենք հասնելու ենք այդ օրվան:

Որքան էլ փորձեն խանգարել, որքան էլ չցանկանան, դու դառնալու ես համայն հայության երազանքների հայրենիքը: Սա երազանք չի ու ոչ էլ կենաց: Սա համոզմունք է: Սթափ ու առանց ավելորդ զգացմունքայնության: Շնորհավոր տոնդ, Հայաստանս»: