Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_6483441
A A
Պաշտոնական Հասարակություն

Թող հոգիդ լույսի և խաղաղության մեջ մնա, հարգելի Դավիթ. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է պետական, քաղաքական գործիչ Դավիթ Վարդանյանի մահվան կապակցությամբ՝ հայտնում են 4-րդ նախագահի աշխատակազմից:

Ցավակցական ուղերձում ասվում է.

«Խոր ցավ ու ափսոսանք եմ ապրում իմ համալսարանական գործընկեր, պետական, քաղաքական գործիչ Դավիթ Վարդանյանի մահվան կապակցությամբ: Թող հոգիդ լույսի և խաղաղության մեջ մնա, հարգելի Դավիթ... Խորին վշտակցություն եմ հայտնում Դավիթ Վարդանյանի ընտանիքին և հարազատներին»: