Բացել լրահոսը Փակել լրահոսը
դիտահոր
A A
Հասարակություն

Փրկել են դիտահորն ընկած շան ձագին

Մայիսի 28-ին, ժամը 16։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 1/1 հասցեի մոտակայքում շան ձագը ընկել է դիտահորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները դիտահորից դուրս են բերել շան ձագին և տեղափոխել անվտանգ տարածք` հայտնում է ԱԻՆ-ը: