Բացել լրահոսը Փակել լրահոսը
284679499_310619221260940_5400853630203949309_n
A A
Հասարակություն

Հանրապետության տոնին անվանական ծառեր են տնկվել ի հիշատակ պատերազմում զոհված տղաների

Հանուն հայրենիքի ու հայրենի հողի ամենաթանկը` կյանքը, զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնելու, նրանց սխրանքն ու անձնազոհությունը սերունդներին պատմելու նպատակ ուներ Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մայիսի 28-ին անցկացված ծառատունկը։
 
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված շրջանավարտների և աշխատակիցների յուրաքանչյուրի անվամբ տնկվել է մեկ անվանական ծառ՝ ցուցատախտակով: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: