Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վանեցյան հավաք
A A
Քաղաքականություն

Ինձ հետ ամեն ինչ կարգին է, մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին․ Արթուր Վանեցյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 28-ը ոչ միայն Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, այլ մայիսյան հերոսամարտերի, անկախության գաղափարի համար մեր ժողովրդի աննահանջ պայքարի և այդ պայքարի արդյունքների նշանավորման օրն է: Այս մասին գրառում է կատարել ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Այսօր էլ,  բոլոր դժվարություններով հանդերձ, մենք պայքարում ենք մեր անկախության ու անվտանգության  համար, որովհետև ունենք մայիսյան հերոսամարատերի և Արցախյան երեք պատերազմների մեր քաջագործ մարտիկների ոգին:

Մեր էությունը, ազգային հոգեկերտվածքը ձևավորվել են հենց այդ հաղթանակներով:

Շնորհավորում եմ:

Հ.Գ. Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեր բազմաթիվ նամակների և հաղորդագրությունների համար: Ինձ հետ ամեն ինչ կարգին է:

Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ՝ մեր մեծ Հայրենիքի համար մղվող պայքարի շարքերում:

Այսօր ժամը 18:00-ից տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում՝ ազգային-ազատագրական պայքարի այս փուլին նոր զարկ տալու համար»,-գրել է նա: