Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայ շախմատիստներից միայն Հայկ Մարտիրոսյանն է հավակնում մեդալի. Sharjah Masters

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի Sharjah Masters մրցաշարը մոտ է ավարտին, քանի որ մնացել է անցկացնել ընդամենը երկու տուր:

Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով միանձյա գլխավորում է ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատարովը: Նրան հաջորդում է ռումինացի Բոգդան-Դանիել Դեակը, որը կես միավոր քիչ ունի: Այնուհետև գալիս է առաջատարին հետապնդողների երկրորդ խումբը, որոնք վաստակել են 5-ական միավոր: Դրանց թվում է նաև մեր շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը, որն իր վերջին երկու պարտիաներն ավարտել է ոչ-ոքի:

Հենց այդ թվով 7 շախմատիստները հավակնում են ոսկե մեդալին: Այսօր կայանալիք 8-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սևերով կմրցի հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիշիի հետ:

Մեր մյուս շախմատիստներն արդեն 1,5 և ավելի միավորով ետ են մնում միանձյա առաջատարից: Նրանք հիմնականում կպայքարեն առաջին տասնյակ մտնելու համար: Նման լավ հնարավորություն ունեն Շանթ Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր: