Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանն արդեն 4 մեդալ է ապահովագրել

Հայաստանի չորս բռնցքամարտիկներ կպայքարեն Երևանում ընթացող Եվրոպայի տղամարդկանց առաջնության չեմպիոնի կոչման համար:

Դա պարզ դարձավ այսօր քառորդ եզրափակիչ փուլի երեկոյան մրցահերթի ավարտից հետո: Մեր երեք մարզիկները՝ Արթուր Բազեյանը, Ռաֆայեկ Հովհաննիսյանն ու Նարեկ Մանասյանը հաղթեցին իրենց մրցակիցներին, մտան կիսաեզրափակիչ փուլ և առնվազն ապահովեցին բրոնզե մեդալներ: Առավոտյան մրցահերթում դա հաջողվել էր միայն Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին:

Այդպիսով, Եվրոպայի ոսկե մեդալների համար պայքարը կշարունակեն սույն չորս մարզիկները: Կիսաեզրափակիչ մարտերը կկայանան մայիսի 29-ին, իսկ եզրափակիչները՝ մայիսի 30-ին: